չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարսի ղեկավարությունը Թուրքիայի առևտրի նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ սահմանի բացումը

Կարսի ղեկավարությունը Թուրքիայի առևտրի նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ սահմանի բացումը

Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ: 

Տեղական «KarsGazete» լրատվական կայքի կարճ հրապարակման մեջ նշվում է, որ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատվիրակությունը նախարար Մուշի հետ մտքեր է փոխանակել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ։ 

Հաղորդվում է, որ Կարսի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանից Կարսի պատգամավոր Ահմեթ Արսլանը, Կարսի նահանգապետ և քաղաքապետի պաշտոնակատար Թյուրքեր Օքսյուզը և մեջլիսի Գյուղատնտեսության ու անտառների հանձնաժողովի նախագահ Յունուս Քըլըչը:

  • Կիսվել: