շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կարող է տեղի ունենալ եռակողմ հանդիպում, երկկողմ՝ չգիտեմ. Թրամփը՝ Պուտին-Զելենսկի  հանդիման մասին

Կարող է տեղի ունենալ եռակողմ հանդիպում, երկկողմ՝ չգիտեմ. Թրամփը՝ Պուտին-Զելենսկի  հանդիման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Daily Caller-ին տված հարցազրույցում ներկայացրել է Ուկրաինային օգնելու ծրագիր և կասկածներ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպման հնարավորության վերաբերյալ։

«Կարող է տեղի ունենալ եռակողմ հանդիպում, երկկողմ՝ չգիտեմ: Խաղահրապարակում 2 երեխա կռվում են, նրանք ատում են միմյանց։ Ուզում ես, որ դադարեցնեն, բայց նրանք շարունակում են կռվել»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հավելել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքները կտրամադրեն հիմնականում եվրոպական երկրները, իսկ Միացյալ Նահանգները կօգնեն նրանց. «Մենք չենք պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Բայց եթե կարող ենք օգնել Եվրոպային, կօգնենք»:
 

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ իրենք տեխնիկա են վաճառում ՆԱՏՕ-ին, բայց այն չեն վաճառում Ուկրաինային։

  • Կիսվել: