ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի` «թրի մնացորդներ» արտահայտությանը

Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի` «թրի մնացորդներ» արտահայտությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ ծավալած գործողություններին: Թուրքիայի նախագահը քրդական կուսակցության անդամներին անվանել է «թրի մնացորդ ահաբեկիչներ»:

Էրդողանի այս արտահայտությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը:

«Էրդողանը երեկ իր ատելություն տարածող խոսքում կրկին օգտագործել է «թրի մնացորդներ» արտահայտությունը: «Թրի մնացորդ» արտահայտությունը ստեղծվել է որբերի համար, ինչպիսին Հայոց ցեղասպանությունը վերապրած իմ տատն է եղել: Ամեն անգամ այդ արտահայտությունը լսելիս մեր դեմքի արտահայտությունը սառչում է: Անազնիվ արտահայտություն է»,-գրել է Փայլանը:

  • Կիսվել: