Կարելիայում Սnւ-30 կnրծանիչ է վթարվել․ անձնակազմը զnհվել է․ ՌԴ ՊՆ
Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է անձնակազմը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Այսօր, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին, Կարելիայի Հանրապետությունում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը զոհվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:


