ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել. Թրամփը հանդարտության կոչ է արել

ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել. Թրամփը հանդարտության կոչ է արել

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Քեւին ՄքՔարթին Fox News-ին հայտնել է, որ ոստիկանությունից լսել է այն մասին, որ Կապիտոլիումի շենքում կրակոցներ են հնչել:

«Սա այն ուղղությունը չէ, որով մենք պետք է շարժվենք»,-ասել է նա:

Նա նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել տեղի ունեցածի հետ կապված հայտարարությամբ հանդես գալ:

Իր հերթին, Թրամփն իր աջակիցներին հանդարտության կոչ է արել:

«Խնդրում եմ, աջակցեք մեր ոստիկանությանը: Նրանք իսկապես մեր կողմից են: Հանգստություն պահպանե՛ք»,-գրել է նա Twitter-ի իր էջում:  

CNN-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, կին է տուժել` վիճակը ծայրահեղ ծանր:

  • Կիսվել: