կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները. ՄԱԿ-ի կոչը

Կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները. ՄԱԿ-ի կոչը

Ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ մինչ հակամարտությունը շարունակվում է, բոլոր ուկրաինական ատոմակայանները մնում են սպառնալիքի տակ։

Յենչան հավելել է, որ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է, Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, որը գտնվում է ռազմաճակատի գծի մոտ վտանգավոր հատվածում, լիակատար անջատման մասին, ինչը տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ՝ հակամարտության սկզբից ի վեր։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:

Յենչան համոզմունք է հայտնել, որ այդ միջադեպը վկայում է ուկրաինական միջուկային օբյեկտների վտանգների մասին, նույնիսկ այն ատոմակայանների դեպքում, որոնք գտնվում են ակտիվ ռազմական գործողությունների վայրերից հեռու։

՛՛Բոլոր միջուկային օբյեկտները պետք է կարողանան աշխատել անվտանգ միջավայրում և պետք է պաշտպանված լինեն՝ հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու համար՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: