ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կանադայում ավիավթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Կանադայում ավիավթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Կանադայի Արկտիկական հյուսիսարևմտյան տարածքներում փոքր մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ զոհվել է, մեկը ողջ է մնացել: Այս մասին ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ինքնաթիռը կործանվել է երեքշաբթի Ֆորտ Սմիթի մոտ։ Թարմացված տվյալների համաձայն՝ զոհվել են անձնակազմի երկու անդամներ և չորս ուղևորներ։ Մեկ այլ ուղևոր վիրավորվել է և շարունակում է մնալ Ֆորտ Սմիթի հիվանդանոցում: Նրա վիճակը հայտնի չէ։

Կանադայի տրանսպորտի անվտանգության վարչությունը հետաքննություն է սկսել վթարի փաստով:

  • Կիսվել: