երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կանադան պարզում է, թե ինչպես է Թուրքիային վաճառված ռազմական սարքավորումը կիրառվել քաղաքացիական անձանց դեմ ԼՂ պատերազմում

Կանադան պարզում է, թե ինչպես է Թուրքիային վաճառված ռազմական սարքավորումը կիրառվել քաղաքացիական անձանց դեմ ԼՂ պատերազմում

Կանադական արտադրության սարքավորումը, որը նախատեսված է ավիահարվածներ իրականացնող անօդաչուների համար և կիրառվել է Արցախյան վերջին պատերազմում, ընդգրկված է սահմանափակ ռազմական սարքավորումների ցանկում, որոնք Օտտավան հաստատել է Թուրքիա արտահանելու համար, տեղեկացնում է The Globe and Mail-ը:

Ինչպես նշվում է՝ էլեկտրոնային փոստից ստացված տեղեկությունները փաստում են, որ Թուրքիայի համար նախատեսված ռազմական սարքավորումն Ադրբեջանի կողմից օգտագործվել է Արցախյան պատերազմում: 

Այժմ Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը պարզում է, թե ինչպես է ԼՂ պատերազմում կիրառվել թիրախավորման և նկարահանման համար նախատեսված սարքավորումը, որը պատրաստվել է կանադական Բերլինգթոն քաղաքում (Օնտարիո) և վաճառվել է Թուրքիային:

Հաղորդվում է նաև, որ Կանադայի ներքին օրենսդրության և զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի համաձայն՝ երկիրը պարտավորվում է կասեցնել այնպիսի զենքի արտահանումը, որն օգտագործվել է քաղաքացիական անձանց վնասելու համար:

  • Կիսվել: