Կանադան նոր պшտժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Կանադան հայտարարել է, որ խստացնում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս մասին ասված է Կանադայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին»,-ասված է հաղորդագության մեջ:
Ինչպես նշվում է՝ սահմանափակումները վերաբերում են 13 ֆիզիկական և 11 իրավաբանական անձանց, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկային, Գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումներին, «Գազպրոմ» ընկերության կառույցներին, ինչպես նաև «Կենտրոնական Ասիայի բանկի կապիտալ» (Ղրղզստան) կազմակերպությանը։ Հաղորդվում է, որ պատժամիջոցների ենթարկված անձանցից և կազմակերպություններից մի քանիսը, ենթադրաբար, առնչվում են ռուսական անօդաչու սարքերի արտադրությանը:
Հաղորդվում է նաև, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի կիբերենթակառուցվածքների և գազի արդյունաբերության հետ կապված իրավաբանական անձանց, ինչպես նաև 100 նավերի, որոնք, ըստ Կանադայի ԱԳՆ-ի, պատկանում են ՌԴ-ի, այսպես կոչված, ստվերային նավատորմին։


