Կանադան դադարեցնում է ֆինանսական օգնությունը Նիգերի կառավարությանը
Կանադան կդադարեցնի ֆինանսական օգնությունը, որն ուղղակիորեն հատկացվել էր Նիգերի կառավարությանը զարգացման նպատակով՝ ի պատասխան երկրում պետական հեղաշրջման։
«Ի պատասխան Նիգերում պետական հեղաշրջման փորձի… Կանադան կդադարեցնի զարգացման աջակցությունը, որն ուղղակիորեն աջակցում է Նիգերի կառավարությանը», – ասվում է Կանադայի կառավարության կայքում:
Կասեցումը միայն կազդի Կանադայի ուղղակի բյուջետային աջակցության վրա Նիգերի կառավարությանը: Առողջապահության, կրթության, տնտեսության և գենդերային հավասարության ոլորտներում բնակչության առավել խոցելի խմբերին օգնությունը շարունակվելու է։
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Նիգերի հետ կապված մի շարք օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը: