հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով. Սիբիհան՝ Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

Կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով. Սիբիհան՝ Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան:

Նա նշել է, որ Ուկրաինայի համար հրադադարի հաստատումը չափազանց կարևոր է, և Կիևը կոնկրետ արդյունքներ է ակնկալում:

Սիբիհայի խոսքով՝ կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով, ուստի ուկրաինական կողմը հետաքրքրված է նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի հանդիպմամբ:

  • Կիսվել: