հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կամչատկայի Շիվելուչ հրաբխի մոտակայքում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի Շիվելուչ հրաբխի մոտակայքում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի Շիվելուչ հրաբխի մոտակայքում այսօր՝ մայիսի 1-ին 5․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին հղումով։

 

Հաղորդվում է, որ երկրաշարժն զգացվել է Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղում։

 

Ինչպես նշված է ծառայության թելեգրամյան էջում տարածված հաղորդագրության մեջ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են գիշերը՝ ժամը 2.50-ին։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։

 

Հիշեցնենք, որ նախօրեին հրաբխի մոտակայքում մեկ օրում 15 երկրաշարժ է տեղի ունեցել։ Բացի այդ, գրանցվել է նաև Շիվելուչ հրաբխից մինչև 3,5 հազար մետր բարձրությամբ մոխրի սյան արտանետում։

  • Կիսվել: