հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կամչատկայի հրաբուխը սկսել է «ռումբեր» նետել․ գիտնականներ

Կամչատկայի հրաբուխը սկսել է «ռումբեր» նետել․ գիտնականներ

Կամչատկայի արևելյան ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումից հետո Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ժայթքել է. հայտնում է Կամչատկայի երկրաֆիզիկական ծառայությունը։

Ժայթքումը սկսվել է գագաթային խառնարանում։ Տեղի են ունենում տաք ռումբերի արտանետումներ՝ ժամում մինչև 10 պայթյուն հաճախականությամբ։

Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Կլյուչևսկայա Սոպկան, որը սկսել է ժայթքել, դուրս է նետում հրաբխային ռումբեր, գիտնականներն ակնկալում են լավայի հոսքեր, հաղորդում է ՌԴ ԳԱ Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Գիտնականների խոսքով՝ ժայթքումը կուժեղանա։

  • Կիսվել: