Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 6000 մարդ է տարհանվել
Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռը մի քանի անգամ ժայթքել է՝ առաջացնելով 10 կմ-անոց հրաբխային մոխիր, տղեկացնում է Reuters–ը:
Նշվում է, որ Նուսա Թենգարա նահանգի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքելու հետևանքով ավելի քան 2000 տուն է վնասվել, հազարավոր մարդիկ տարհանվել են:
Հաղորդվում է նաև, որ մոտ շրջաններում ապրող ավելի քան 16000 մարդկանցից մոտ 6000-ը տարհանվել են այլ գյուղեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ևս Լակի-Լակի լեռը մի քանի անգամ ժայթքել էր, որի հետևանքով 9 մարդ էր մահացել: