Կամ կհասնենք կայուն խաղաղության, կամ կսկսվի համաշխարհային պատերազմ․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ միայն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության լիարժեք կարգավորումը թույլ կտա խուսափել նոր համաշխարհային պատերազմից։ Ինչպես փոխանցում է Al Jazeera-ն՝ ըստ Ֆիդանի՝ համաշխարհային հանրությունը ներկայում «պատմության շրջադարձային փուլում է»։
«Կամ մենք կհասնենք կայուն խաղաղության, կամ կսկսվի համաշխարհային պատերազմ։ Նրանք, ովքեր խրախուսում են Իսրայելին շարունակել իր հանցագործությունները, նույնպես պատասխանատվություն են կրում»,- նշել է Ֆիդանը Կատարի իր պաշտոնակցի՝ Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ Թանիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Եթե մենք արագ չգործենք, մեզ շատ ավելի մռայլ օրեր են սպասվում: Իսրայելը պետք է գիտակցի, որ չի կարող խաղաղության և անվտանգության հասնել բռնության միջոցով»,- նշել է Ֆիդանը: