Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի
Հարավային Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնել են Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակից, տեղեկացնում է NBC News-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 7-ից Լոս Անջելեսում մոլեգնում են անտառային հրդեհներ: Հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու քամոտ եղանակը։ Հրդեհը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան տասը հազար շենք։
Տեսանյութը՝ այստեղ: