Կալասը Ուկրաինայի հողերի մի մասը հանձնելու գաղափարն անվանել է «Պուտինի ծուղակ»
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը զգուշացնում է, որ Ուկրաինայից զիջումներ պահանջելը Կրեմլի սցենարով խաղ է։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ոչ մի քայլ չի նահանջել։
Նա այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։
Եվրամիությունը զգուշացրել է, որ Ուկրաինայից պահանջել հրաժարվել իր տարածքների մի մասից՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, վտանգավոր է։ Կալասի խոսքով՝ դա միայն կիրականացնի Կրեմլի ծրագիրը։
Կիևը բազմիցս ընդգծել է, որ տարածքային զիջումներ չի անի, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայտարարություններում պնդել է այս տարբերակը։


