ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կահիրեում տեղի կունենա Գազայի հարցով «խաղաղության գագաթնաժողով»

Կահիրեում տեղի կունենա Գազայի հարցով «խաղաղության գագաթնաժողով»

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շաբաթ օրը բազմաթիվ երկրների ղեկավարներ և արտաքին գործերի նախարարներ կմասնակցեն Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտությունը կարգավորելու ուղիներ գտնելու գագաթնաժողովին։

Ի թիվս այլոց, «խաղաղության գագաթնաժողովին» կմասնակցեն Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը, Հարավային Աֆրիկայի նախագահը, Իտալիայի վարչապետը։ Կահիրե կայցելեն նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն նաև բազմաթիվ արաբական պետությունների ղեկավարներ։

Գագաթնաժողովի նպատակն է լիցքաթափել իրավիճակը Գազայի հատվածում, համաձայնեցնել հրադադարի ռեժիմը և լուծում գտնել պաղեստինյան հակամարտությանը։

Հանդիպումը հրավիրել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։

  • Կիսվել: