շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կադիրովը ժամանակավորապես չի կատարի Չեչնիայի ղեկավարի պարտականությունները

Կադիրովը ժամանակավորապես չի կատարի Չեչնիայի ղեկավարի պարտականությունները

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր ժամանակավոր անաշխատունակության ընթացքում հունվարի 13-ից երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին, այս մասին ասվում է Չեչնիայի կառավարության և ղեկավարի կայքում հրապարակված հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Չեչնիայի Հանրապետւթյան Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ իմ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում 2020-ի հունվարի 13-ից երկրի ղեկավարի պաշտոնակատար եմ նշանակում Մուսլիմ Խուչիևին՝ Չեչնիայի կառավարության ղեկավարին»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրվել է հունվարի 13-ին:

  • Կիսվել: