Կադիրովը հայտարարել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից իր դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ եվրոպական, արևմտյան և ուկրաինական հետախուզությունները ահաբեկչություններ են նախապատրաստում իր դեմ՝ Ռուսաստանի Դաշնության պետականության պահպանման հարցում իր ակտիվ դիրքորոշման պատճառով։
«Ես խոչընդոտում եմ նրանց Ռուսաստանը կործանելու հարցում, և նրանք ամեն ինչ անում են ինձնից ազատվելու համար: Մենք նույնիսկ տեղեկություններ ունենք, որ եվրոպական և արևմտյան հետախուզական ծառայությունները, ուկրաինականները ահաբեկչություններ են նախապատրաստում իմ դեմ»,- «Ռոսիա-1»-ի եթերում ասել է Չեչնիայի ղեկավարը։
Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունը «աշխարհով մեկ ռուսներին սպանելու» պատրաստակամության մասին։
«Բուդանովը ցմահ բանտախուց կմ փամփուշտ է սպասվում, քանի որ ռուս ժողովուրդն ունի իր պաշտպանները»,- հավելել է Կադիրովը։