երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող

Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 16-ամյա Ադամը, դարձել է «Շեյխ Մանսուր» գումարտակի համակարգող, հայտնել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Շեյխ Մանսուր» գումարտակի անձնակազմին ներկայացրի նրանց նոր համակարգողին՝ Չեչնիայի Հանրապետության հերոս, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության ղեկավար Ադամ Ռամզանի Կադիրովին: Այս նշանակումը մեր ժողովրդի կրոնական, ընտանեկան և մշակութային արժեքների պահպանման գործում Ադամի նշանակալի վաստակի բնական արդյունքն էր»,- գրել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։

Դելիմխանովը նաև նշել է, որ Ադամ Կադիրովին շնորհվել է «Շեյխ Մանսուր» գումարտակի երկրորդ աստղ։

Կովկասի առաջին իմամի՝ Շեյխ Մանսուրի անունով գումարտակի ստեղծման մասին հայտնի է դարձել հոկտեմբերին։

  • Կիսվել: