ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ջրհեղեղի սպառնալիք Լեհաստանում. հայտարարվել է արտակարգ պատրաստականության ռեժիմ

Ջրհեղեղի սպառնալիք Լեհաստանում. հայտարարվել է արտակարգ պատրաստականության ռեժիմ

Լեհաստանի Էլբլոնգ քաղաքի քաղաքապետ Միխալ Միսանը հակավթարային պատրաստականության ռեժիմ է հայտարարել՝ կապված հնարավոր ջրհեղեղի սպառնալիքի հետ: Այս մասին տեղեկացնում է RMF 24-ը։

Ըստ այդմ՝ կատարվում է հիդրոլոգիական իրավիճակի մշտադիտարկում, ստուգվում է պաշտպանական կառույցների և նավահանգիստների վիճակը, ինչպես նաև ամենախոցելի վայրերում պատրաստվել են հակաջրհեղեղային պատնեշներ։

Նշվում է, որ որոշումը կայացվել է դեկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ Էլբլոնգ գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումից հետո, որը գերազանցել է նախազգուշական սահմանաչափը և հասել ավելի քան 590 սանտիմետրի։ Սա նշանակում է, որ իրավիճակը կարող է արագ վերահսկելիից դառնալ վտանգավոր՝ քաղաքային ենթակառուցվածքների և առափնյա տարածքների բնակիչների համար։

Համաձայն քաղաքային իշխանությունների հաղորդած տվյալների՝ ջրի մակարդակի բարձրացման պատճառը դարձել է, այսպես կոչված, հակադարձ ալիքը։ Հզոր հյուսիսարևմտյան քամին Վիսլինսկի ծոցից ջուրը հետ է մղում գետի հուն, ինչի հետևանքով ջուրը բարձրանում է նույնիսկ առանց ուժեղ տեղումների։

Նման երևույթները Էլբլոնգում հայտնի են և նախկինում արդեն հանգեցրել են տեղային ջրհեղեղների։

Այս պահին, ըստ իշխանությունների, իրավիճակը վերահսկվում է, սակայն հետագա զարգացումները կախված կլինեն քամու ուժից և ծոցից եկող ջրի հոսքից։

  • Կիսվել: