շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջոնսոնը որդուն կոչել է իրեն կորոնավիրուսից բուժած բժշկի պատվին

Ջոնսոնը որդուն կոչել է իրեն կորոնավիրուսից բուժած բժշկի պատվին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն կոչել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով, «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է վարչապետի հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Սայմոնդսի հրապարակած լուսանկարում նա ձեռքերում պահում է երեխային, որի գլուխը ծածկված է խիտ մազերով։

«Շնորհակալություն եմ հայտնում Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի Առողջապահության ազգային ծառայության հիանալի թիմին, որ նրանք այդքան հոգ են տարել մեր մասին»,- գրել է Սայմոնդսը:

Նա պարզաբանել է, որ Ուիլֆրեդ անունը երեխային տրվել է վարչապետի պապի պատվին, Լորի անունը՝ ի պատիվ իր պապի, իսկ Նիկոլաս անունը՝ ի պատիվ երկու բժիշկների, որոնք վարչապետի կյանքը փրկել են հիվանդանոցում, որտեղ նա հայտնվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Ուիլֆրեդ Ջոնսոնը լույս աշխարհ է եկել ապրիլի 29-ին, վարչապետի՝ աշխատանքի դուրս գալուց հետո:

  • Կիսվել: