ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ջեյհուն Բայրամովը ևս կմասնակցի ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ նիստին

Ջեյհուն Բայրամովը ևս կմասնակցի ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ նիստին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ նիստին, ինչպես նաև հանդիպումներ մասնակից այլ երկրների պաշտոնյաների հետ։

  • Կիսվել: