շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջեֆ Բեզոսը հայտնել է իր կարողության մեծ մասը բաժանելու պատրաստակամության մասին

Ջեֆ Բեզոսը հայտնել է իր կարողության մեծ մասը բաժանելու պատրաստակամության մասին

Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը հայտնել է, որ կյանքի ընթացքում իր 124 մլրդ դոլար կարողությունը կնվիրաբերի բարեգործությանը, գրում է Daily Mail-ը:

Ներկայում մոլորակի չորրորդ ամենահարուստ մարդը համարվող Բեզոսը, որը նախկինում քննադատվել էր հսկայական հարստություն կուտակելու և իր ունեցվածքը բարեգործությանը հատկացնելու մասին խոստում չտալու համար, այժմ հայտնել է, որ ամեն ինչ կտա բարեգործությանը:

Բեզոսը նաև ընդգծել է ճիշտ ձևով բարեգործություն անելու կարևորությունը:

«Դժվարը պարզելն է, թե ինչպես դա անել ճիշտ լծակներով: Դա հեշտ չէ. Amazon-ի կառուցումը հեշտ չէր: Դա պահանջեց շատ տքնաջան աշխատանք, շատ խելացի թիմակիցներ, և ես գտնում եմ, որ բարեգործությունը ևս շատ նման է դրան. հեշտ չէ, շատ դժվար է: Մենք ստեղծում ենք կարողություններ, որպեսզի կարողանանք տրամադրել այս գումարը», - ասել է Բեզոսը:

  • Կիսվել: