չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ջավախքում երկրաշարժ է տեղի ունեցել

Ջավախքում երկրաշարժ է տեղի ունեցել

Սամեբա գյուղից (Սամցխե-Ջավախեթի մարզ) 12 կիլոմետր հեռավորության վրա 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12:51-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 3 կիլոմետր խորության վրա:

Վրաստանի հարավային Սամեբա գյուղը վերջերս ակտիվ սեյսմիկ գոտի է դարձել: Այստեղ գրեթե ամեն օր ստորգետնյա ցնցումներ են տեղի ունենում:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: