երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին

Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին

Արդեն մի քանի ամիս է, սկսած Ջավախքի Վաչիան գյուղից մինչև Կարծախի մաքսային անցակետ բեռնատարների կիլոմետրանոց շարասյունը չի վերջանում։

Դրա պատճառով մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսական տեխնիկան դաշտ տանել:

Ջավախքում կարոտֆիլի բերքահավաքի շրջանն է: Ախալքալաքի Վաչիան գյուղից մինչև Կարծախի սահմանային անցակետ տանող ճանապարհին շուրջ 10 գյուղ կա: Այդ գյուղերի բնակիչները բողոքում են, որ բեռնատարների շարասյունը խոչընդոտում է գյուղատնտեսական տեխնիկայի անարգել տեղաշարժին, այդպիսով ավելի բարդացնելով առանց այն էլ իրենց դժվարին աշխատանքը:

«Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ ճանապարհին գնում ենք և բեռնատարն ընդառաջ է գալիս, տեսանելիությունը շատ ցածր է, ստիպված պետք է հետ գնանք և ճանապարհից դուրս կանգնելու տեղ փնտրենք: Գյուղատնտեսական տեխնիկայի դեպքում այս խնդիրը էլ ավելի բարդ է», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սուլդայի բնակիչներից մեկը:

Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կուտակված բեռնատարները հիմնականում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների պետհամարանիշերով են: Գյուղացիները բողոքում են, որ վարորդները աղտոտում են շրջակա միջավայրը։

«Այս ճանապարհն ու բեռնատարները մեզ համար դարձան ողբերգություն, երբ պետք է վերջանա, մտածում եմ, որ չի էլ վերջանալու: Հիմա այս տաք եղանականերին, չոր գետնին այսքան դժվար է քաղաք կամ դաշտ հասնելը, ձմռանն ինչ է լինելու: Ես ամեն օր գնում Վաչիան գյուղից խմելու ջուր բերելու, պատկերացնում ենք ձյան և տեղումների ժամանակ ինչ վիճակ կլինի», – ասել է Սուլդա գյուղի մեկ այլ բնակիչԼ

Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16%, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։

  • Կիսվել: