չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իզյումը ծանր վիճակում է, բնակիչներին տարհանում ենք. Սոկոլով

Իզյումը ծանր վիճակում է, բնակիչներին տարհանում ենք. Սոկոլով

Խարկովի մարզի Իզյումի բնակիչների տարհանումը Ռուսաստանի տարածք շարունակվում է։ Այս մասին հայտնել է Իզյումսկի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Սոկոլովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

՛՛Մենք սկսել ենք տարհանումը. թեև դանդաղ տեմպերով, բայց որքան հնարավոր է նրանց տեղափոխում ենք Ռուսաստանի Դաշնության տարածք: Այստեղ նրանց ընդունում են միգրացիոն կենտրոնում, հոգեբանական և հումանիտար օգնություն են ցուցաբերում։ Կարծում եմ, որ մենք կշարունակենք փրկել մարդկանց ու տեղափոխել այստեղ՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ Իզյումը ՛՛շատ ծանր վիճակում է՛՛:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Խարկովի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտնել է, որ մարդկանց տարհանում են Իզյումից, Շևչենկովոյից, Բալակլեից և Կուպյանսկից։

  • Կիսվել: