շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իտալիայում բողոքի ակցիա անցկացնող ֆերմերները շարժվել են դեպի Հռոմ

Իտալիայում բողոքի ակցիա անցկացնող ֆերմերները շարժվել են դեպի Հռոմ

Իտալացի ֆերմերները փետրվարի 5-ի առավոտյան 200 տրակտորներից բաղկացած շարասյունով շարժվել են դեպի Հռոմ՝ մշտական ​​բողոքի ակցիա կազմակերպելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ցուցարարների միացյալ կոմիտեի ներկայացուցիչ Գալգանո Պալաֆերին։

Նա, մասնավորապես, նշել է. «Շարասյունը կժամանի փետրվարի 5-ի երեկոյան, ներկայում բանակցություններ են ընթանում ոստիկանության հետ՝ քաղաքի մերձակայքում գտնվող երկու մայրուղիներից մեկում մեր կայանման վայրը որոշելու համար»:

Ըստ Պալաֆերիի՝ ֆերմերները դուրս են եկել Տոսկանայի հարավային նահանգներից, սակայն նրանց կմիանան գործընկերներ Իտալիայի այլ տարածաշրջաններից։

Նշենք, որ Իտալիայում անցյալ շաբաթվանից մեկնարկած ֆերմերների բողոքի ցույցերը տարածվել են երկրի տարբեր գյուղատնտեսական շրջաններում: Ի տարբերություն Ֆրանսիայում կամ Բելգիայում անցկացվող ակցիաների՝ դրանք այնքան էլ մեծաթիվ չեն և չեն հանգեցնում մայրուղիների փակման կամ ոստիկանության հետ բախումների։

  • Կիսվել: