ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իտալիայի վարչապետը պաշտոնապես ստանձնեց պաշտոնը

Իտալիայի վարչապետը պաշտոնապես ստանձնեց պաշտոնը

Իտալիայում այսօր տեղի է ունեցել խորհրդանշական զանգի հանձնման ավանդական արարողությունը, որով կառավարության ղեկավարը սկսում է նախարարների կաբինետի նիստը, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ պաշտոնաթող Մարիո Դրագին զանգը հանձնել է իր իրավահաջորդին՝ սեպտեմբերի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած ՛՛Իտալիայի եղբայրներ՛՛ կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնիին:

Բացի այդ՝ նույն օրը մեկնարկել է նաև նախարարների նոր՝ 24 նախարարից բաղկացած կաբինետի առաջին նիստը։

 

  • Կիսվել: