շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իտալիայի վարչապետը հրաժարական կտա

Իտալիայի վարչապետը հրաժարական կտա

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մտադիր է հրաժարական տալ, հայտնում է TASS—ը։

Առաջիկայում Կոնտեն կայցելի Իտալիայի նախագահ Սերջիո Մատտարելլային և նրան կտեղեկացնի որոշման մասին: Երկրի ղեկավարը պետք է որոշի ՝ ընդունել վարչապետի հրաժարականը, թե՞ հանձնարարել Կոնտեին՝ նոր կառավարություն կազմել կամ կազմակերպել նոր ընտրություններ:

Իր որոշման մասին Մատտարելան կհայտարարի ավելի ուշ, երբ  կխորհրդակցի այլ քաղաքական գործիչների հետ:

  • Կիսվել: