հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իտալիայի վարչապետը չի մասնակցի Ուկրաինայի նախագահի ու եվրոպացի առաջնորդների հանդիպմանը

Իտալիայի վարչապետը չի մասնակցի Ուկրաինայի նախագահի ու եվրոպացի առաջնորդների հանդիպմանը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին չի մասնակցի այսօր Լոնդոնում կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցելու է եվրոպացի գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է Bild-ը։

Նշվում է, սակայն, որ Մելոնին, այնուամենայնիվ, հանդիպումից առաջ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ և հավաստիացրել նրան Ռուսաստանի դեմ պատերազմում հետագա աջակցության մասին։

Հաղորդվում է նաև, որ Իտալիան շուտով Ուկրաինային լրացուցիչ սարքավորումներ կմատակարարի՝ էներգետիկ ենթակառուցվածքներին և բնակչությանը աջակցելու համար։

  • Կիսվել: