ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիայի իշխանությունները կաջակցեն կորոնավիրուսի հետևանքով առավել մեծ վնասներ կրած ոլորտներին

Իտալիայի իշխանությունները կաջակցեն կորոնավիրուսի հետևանքով առավել մեծ վնասներ կրած ոլորտներին

Իտալիայի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի համավարակից ամենաշատը տուժած ոլորտներում՝ ավտոարդյունաբերությունում եւ զբոսաշրջությունում ներդրումները խթանելու համար ֆիսկալային միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, ասել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես նշել է Իտալիայի վարչապետը՝ հաջորդ շաբաթվանից երկրի կառավարությունը կսկսի մշակել համապատասխան հարկային բարեփոխումներ, սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Ավտոարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը Իտալիայի տնտեսության ամենակարեւոր ոլորտներն են: Երկրի ՀՆԱ-ում ավտոարդյունաբերության մասնաբաժինը 6,2% է, իսկ զբոսաշրջությանը՝ մոտ 13%:

Նշվում է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Իտալիան աշխարհում հինգերորդ երկիրն է զբոսաշրջիկների այցելությունների թվով, աակայն պարզվել է՝ այն ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համավարակից. երկիրում 35 000 մարդ այս հիվանդության զոհ է դարձել:

 

  • Կիսվել: