շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իտալիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ռուսաստանը

Իտալիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ռուսաստանը

Մոսկվայում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր այն հայրենակիցներին, որոնց երկրում մնալը պարտադիր չէ, լքել Ռուսաստանը։

Սեպտեմբերի 29-ին դիվանագիտական ​​առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Միջազգային ասպարեզում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Ռուսաստանի հետ օդային և ճանապարհային հաղորդակցության մեջ աճող դժվարությունների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայրենակիցներին խորհուրդ է տրվում մտածել իրենց գտնվելու անհրաժեշտության մասին և եթե դրա խիստ անհարժեշտույթունը չկա, հեռանալ երկրից՛՛:

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հորդորեց իր համաքաղաքացիներին չմեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնտեղ բնակվողներին կամ Ռուսաստանում գտնվողներին անհապաղ հեռանալ «քանի դեռ կան տարբերակներ»։

Նշվեց, որ այժմ կոմերցիոն թռիչքները սահմանափակ են և հաճախ անհասանելի են կարճ ժամանակում:

Միաժամանակ բրիտանական իշխանությունները նաև կոչ են արել Ռուսաստանում գտնվող իրենց երկրի քաղաքացիներին անհապաղ լքել և վերադառնալ տուն՝ մոբիլիզացիայի ենթադրյալ վտանգի պատճառով։

 

  • Կիսվել: