երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իտալիան, Ճապոնիան, Ավստրիան և մի շարք այլ երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են զգուշություն ցուցաբերել՝ պայմանավորված ՌԴ-ում ստեղծված իրավիճակով

Իտալիան, Ճապոնիան, Ավստրիան և մի շարք այլ երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են զգուշություն ցուցաբերել՝ պայմանավորված ՌԴ-ում ստեղծված իրավիճակով

Իտալիան, Բուլղարիան, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ հորդորում են իրենց քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել՝ կապված Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես՝ Բուլղարիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է Ռուսաստան ուղևորությունների վտանգի մասին:

Ճապոնիայի կառավարությունը ուշադիր հետևում է Ռուսաստանում իրավիճակի զարգացմանը և տեղեկություններ է հավաքում կատարվածի մասին, քանի որ անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը կարող է ազդել ՌԴ-ում գտնվող ճապոնացի քաղաքացիների վրա:

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Կրասնոդար, Կուրսկ և Դոնի Ռոստով այցելություններից:

Իտալիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Իտալիայի ԱԳՆ-ն կապ է պահպանում ՌԴ-ի դեսպանատան հետ, իտալացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, սակայն ներկայումս նրանց համար ոչ մի վտանգ չկա:

Ղրղզստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ երկրի դեսպանատունը դիմել է իր համաքաղաքացիներին ՝ խնդրելով զերծ մնալ Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի շրջաններ այցելելուց:

 

  • Կիսվել: