Իտալիան պատրաստ է նպաստել Ուկրաինայի հարցի կարգավորմանը. Մելոնի
Իտալիան պատրաստ է համագործակցել եվրոպական այլ երկրների հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
ելույթ ունենալով Հարավային Աֆրիկայում կայացած G20-ի առաջնորդների գագաթնաժողովում՝ Մելոնին, մասնավորապես, նշել է. «Իտալիան պատրաստ է համագործակցել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ արդար խաղաղության հասնելու համար»:


