հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իտալիան, Իռլանդիան և Հունգարիան մտահոգություն են հայտնել Հորմուզի նեղուցով ծովային նավագնացության գրեթե լիակատար դադարեցման առնչությամբ

Իտալիան, Իռլանդիան և Հունգարիան մտահոգություն են հայտնել Հորմուզի նեղուցով ծովային նավագնացության գրեթե լիակատար դադարեցման առնչությամբ

Իտալիայի, Իռլանդիայի և Հունգարիայի կառավարությունն ու մասնավոր հատվածի կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Հորմուզի նեղուցով ծովային նավագնացության գրեթե լիակատար դադարեցման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Politico-ն՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցը նավթի, գազի և պարարտանյութերի միջազգային կարևոր երթուղի է:

Մասնավորապես՝ Իռլանդիայի գյուղատնտեսության նախարար Մարտին Հեյդոնն ասել է. «Իրանի վրա հարձակումը բացել է Պանդորայի արկղը»: Նա զգուշացրել է, որ պարարտանյութերի գների աճը կարող է տեղի ունենալ տարվա ամենավատ ժամանակին՝ ցանքի սեզոնին։

Իր հերթին Իտալիայի ամենամեծ ֆերմերային ասոցիացիա Coldiretti-ն երեքշաբթի զգուշացրել է, որ «Իրանի մասնակցությամբ պատերազմի պատճառով առևտրային ուղիների խափանումն արդեն իսկ լուրջ վնաս է հասցնում արտահանմանը: Պարսից ծոցում ծովային թրաֆիկի դադարեցումը տեղի է ունենում ծաղիկների արտահանման սեզոնի գագաթնակետին», - հավելել է Coldiretti-ն։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ երկուշաբթի հայտարարել է, որ Հունգարիան կվերականգնի վառելիքի գների սառեցումը՝ «պաշտպանելու հունգարական ընտանիքներին, հունգարացի ձեռնարկատերերին և հունգարացի ֆերմերներին» այն պայմաններում, ինչը նա անվանել է «միջազգային նավթի գների պայթյունավտանգ աճ»։

  • Կիսվել: