ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իտալիան հայտնել է՝ ո՛ր դեպքում կճանաչի Պաղեստինի պետությունը

Իտալիան հայտնել է՝ ո՛ր դեպքում կճանաչի Պաղեստինի պետությունը

Իտալիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը միայն այն դեպքում, եթե բոլոր իսրայելցի պատանդներն ազատ արձակվեն, և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը զրկվի կառավարությունում ցանկացած դերից: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում ելույթ ունենալով՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, տեղեկացնում է Reuters-ը:

Նա հավելել է, որ միջազգային ճնշումը պետք է ուղղված լինի ՀԱՄԱՍ-ի, այլ ոչ թե Իսրայելի վրա, քանի որ նա է սկսել պատերազմը և խոչընդոտում է դրա ավարտին՝ հրաժարվելով հանձնել պատանդներին։

Ավելի վաղ Պաղեստինի պետությունը ճանաչել են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Պորտուգալիան, Ավստրալիան եւ Ֆրանսիան։

 

  • Կիսվել: