երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թոփ տասնյակից

Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թոփ տասնյակից

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով էական փոփոխություններ են տեղի ունեցել առաջատար երկրների ցանկում: Այսպես, Իտալիան դուրս է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղը զբաղեցրել է Իրանը: Այս մասին գրում է TASS գործակալությունը։

Եվրոպայի երկրների թվում այնտեղ մնացել են Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) և Իսպանիան (9-րդ տեղ)։

ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն է, վարակվածների ընդհանուր թվով մոտենում է արդեն 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), իսկ մահացածների թիվը ավելի քան 130 հազար է:

Ավելին, Հնդկաստանում, որը զբաղեցնում է երրորդ տեղը, վարակվածների թիվն արդեն գերազանցել է 700 հազարը, իսկ մահացությունների թիվը՝ 20 հազար:

Ընդհանուր առմամբ, համաճարակի ժամանակ ավելի քան 11,6 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ մոտ 538 հազարը մահացել է:

  • Կիսվել: