շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելը զանգվածային հարձակման է անցել, ինչպիսին «դեռևս երբեք չի եղել»․ Նեթանյահու

Իսրայելը զանգվածային հարձակման է անցել, ինչպիսին «դեռևս երբեք չի եղել»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի դեմ զանգվածային հարձակման, որը «նախկինում երբեք չի եղել», հաղորդում է Kan TV-ն:

Նա նաև Գազայի հատվածին հարվածները «միայն սկիզբ» է անվանել։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ճեպազրույցի ժամանակ Իսրայելին կոչ էր արել Գազայի հատվածում գործողությունների ժամանակ հարգել մարդասիրական օրենքը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Գազայի հատվածը շրջափակելու՝ Իսրայելի որոշման առնչությամբ եւ կողմերին կոչ է արել բանակցել։

Մինչ այս Գուտերեշը դատապարտել էր ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։

Բացի այդ, նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել։

Գուտերեշի խոսքով՝ Իսրայելի շուրջ հետագա սրացումները կանխելու համար դիվանագիտական ​​ջանքեր են անհրաժեշտ։ 

  • Կիսվել: