կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահին այցելել Գազայի հատված. խորհրդական

Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահին այցելել Գազայի հատված. խորհրդական

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վճռական է այցելել Գազայի հատված, սակայն այնտեղ շարունակվող մարտերն ու Իսրայելը խոչընդոտում են դրան:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը։

«Նախագահը նախկինի պես  հաստատակամ է այս քայլն իրականացնելու հարցում, չնայած դրան ուղեկցող ռիսկերին, սակայն այդ քայլը կանխվում է բարբարոսական պատերազմ վարող Իսրայելի կողմից՝ Գազայի հատվածի յուրաքանչյուր թիզի վրա»,- ասել է ալ Հաբաշը։

Ավելի վաղ Պաղեստինի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Ռիյադ ալ Մալիքին էլ ասել էր, որ Իսրայելը մերժել է նախագահ Աբասի մուտքը Գազայի հատված:

 

  • Կիսվել: