կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իսրայելը սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե Թեհրանը շարունակի ճնշումը

Իսրայելը սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե Թեհրանը շարունակի ճնշումը

Իսրայելը կվերսկսի Իրանի վրա հարվածները՝ ավելի մեծ ուժով և կարող է թիրախավորել գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, եթե Թեհրանը շարունակի սպառնալիքներ հնչեցնել, զգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Խամենեիի ուղերձը հստակ է. եթե Իսրայելի նկատմամբ սպառնալիքները շարունակվեն, մեր երկար ձեռքը կրկին կհասնի Թեհրան՝ ավելի մեծ ուժով», – գրել է Կացը X-ում՝ Ռամոնի ռազմաօդային բազա այցելելուց հետո։

Պաշտպանության նախարարը հավելել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել են ավիաբազա՝ «շնորհակալություն հայտնելու օդաչուներին և ցամաքային անձնակազմին Իրանի դեմ գործողության ընթացքում իրենց անհավանական աշխատանքի համար»։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ։ Մեկ օր էլ չանցած՝ հանրապետությունը հակագրոհ սկսեց։

  • Կիսվել: