հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելը պլանավորում է Եվրոպա գազի արտահանումն իրականացնել Թուրքիայի տարածքով

Իսրայելը պլանավորում է Եվրոպա գազի արտահանումն իրականացնել Թուրքիայի տարածքով

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կա պնդում, ըստ որի՝ Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուն բնական գազի արտահանման ծրագրի համատեքստում որպես այլընտրանաքային տարբերակ դիտարկում է նաև Թուրքիային, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես նշվում է, որ իսրայելական և արաբական մեդիաներում տեղ են գտել լուրեր, որոնցով պարզ է դառնում, որ Նեթանյահուն հանձնարարականներ է տվել՝ ծրագրի իրագործման համար գտնել այլընտրանքային տարբերակներ:

Արաբական «Asharq Al-Awsat» թերթր համաձայն՝ Իսրայելի նախագահի հրամանով ստեղծվել է հատուկ խումբ, որն էլ պետք է զբաղվի տարբերակների հավաքագրմամբ:

Ըստ նույն աղբյուրի՝ որոշումն ընդունվել է Իսրայելի նախագահի, էներգետիկայի, էկոնոմիկայի նախարարների և հանրային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:

Վերոհիշյալ այլընտրանքային տարբերակով ծրագրի իրականացման դեպքում իսրայելական գազը կմտակարարվի Թուրքիա, որտեղից էլ կհասնի եվրոպական մի շարք երկրներ, ինչն էլ կհանգեցնի ռուսական գազի պահանջարկի նվազեցմանը և ըստ էության՝ կթուլանա եվրոպական երկրների կախումը դրանից:

Բացի այդ, մեկ այլ պնդմամբ նշվում է, որ Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցը քննարկելու են առաջիկայում սպասվող երկկողմ հանդիպման ընթացքում:

Նշենք, որ 2022-ի առաջին կիսամյակում գազի արդյունահանումն Իսրայելում տարեկան հաշվարկով ավելացել Է 22 տոկոսով և կազմել 10,85 մլրդ խորանարդ մետր:

Իսկ օգոստոսի 24-ին Իսրայելի Էներգետիկայի նախարարության տարածած հաշվետվության մեջ նշվել է, որ երկիրը պատրաստվում Է մեծացնել Եվրոպա գազի արտահանումը:

  • Կիսվել: