կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելը պաղեստինցիներին խորհուրդ է տվել Գազայի հատվածից Եգիպտոս փախչել, քանի դեռ հնարավորություն կա

Իսրայելը պաղեստինցիներին խորհուրդ է տվել Գազայի հատվածից Եգիպտոս փախչել, քանի դեռ հնարավորություն կա

Իսրայելի զինվորականները պաղեստինցիներին խորհուրդ են տվել լքել Գազայի հատվածն ու Եգիպտոս փախչել՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ շարունակվող պատերազմի ֆոնին։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

 

«Ռաֆահի անցումը դեռ բաց է. ով կարող է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս գալ»,- արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին:

«Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։

Իսրայելական օդուժը, մասնավորապես, թիրախավորել է մզկիթները, որոնք որպես ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստ ո հրամանատարական կենտրոն էին ծառայում, ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբ հանդիսացող մի քանի բնակարան, ենթակառուցվածքային օբյեկտը, որն օգտագործվում էր կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»։

  • Կիսվել: