երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելը ողջամիտ չի եւ վրեժխնդիր է ցանկանում լինել.  Հաքան Ֆիդան

Իսրայելը ողջամիտ չի եւ վրեժխնդիր է ցանկանում լինել. Հաքան Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը տարածաշրջանի իրավիճակի հետ կապված պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե իրենք ԱՄՆ–ին եւ մյուս գործընկերներին հայտնել են, որ Իսրայել–Պաղեստին տվյալ պահի լարվածության մեջ Իսրայելը ողջամիտ չի գործում եւ ցանկանում է վրեժխնդիր լինել։ «Այդ ամենը թե իրենց, թե տարածաշրջանին մեծ ողբերգությունների համար ճանապարհ կբացեն։ Այդ իսկ պատճառով, մենք, որպես ողջամիտ կողմեր, պետք է ամենաճիշտ խորհուրդները տանք»,–ասել է Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը տարակուսանք է հայտնել Իսրայելի այն հայտարարությունից, թե իրենք այլեւս չեն ցանկանում նույն կերպ ապրել։ Ըստ Ֆիդանի՝ դա նշանակում է՝ կամ պետք է բոլոր թշնամիներիդ վերացնելու համար կռվի մեջ մտնես, կամ հետները խաղաղություն կնքես։

«Այս պահին Իսրայելի միտքը հակված է պատերազմի։ իսրայելը բղավում է, որ ոչ մեկ չխառնվի Գազզայում իր գործողություններին, որից հետո կզբաղվի Լիբանանի Հզբոլլահով, այնուհետ Իրանով։

Իսրայելում մի խումբ կա, որ հավատում են, թե երբ Իսրայելը պատերազմի մեջ մտնի Իրանի հետ, ԱՄՆ–ն Իսրայելի կողքին կլինի։ Հուսով ենք, որ ԱՄՆ–ը նման զարգացում չի ուզում եւ կգնա լարվածությունը թուլացնելու ճանապարհով»,–ասել է Ֆիդանը։

Անդրադառնալով Միջերկրական ծովի արեւելյան հատված ավիակիր ուղարկելու ԱՄՆ որոշմանը, Ֆիդանը շեշտել է, թե դա նոր բան չէ եւ առավելապես տակտիկական եւ ռազմավարական նպատակներ է հետապնդում։

Ըստ Ֆիդանի՝ կարծես թե ամերիկացիները սկսել են  «Համաս»–ին Պաղեստինի հակամարտության մեջ կողմ չընդունել իսրայելցիների պահանջով։ Ֆիդանը հիշեցրել է, որ տարածաշրջանում ԱՄՆ հոգեբանական առավելությունը զգալիորեն խախտվել է։

  • Կիսվել: