շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելը ոչ մի հետախուզական տվյալ չի ունեցել ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ և հանկարծակիի է եկել․ Haaretz

Իսրայելը ոչ մի հետախուզական տվյալ չի ունեցել ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ և հանկարծակիի է եկել․ Haaretz

Իսրայելը ոչ մի հետախուզական տվյալ չի ունեցել ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ և հանկարծակիի է եկել, իշխանություններից ժամեր են պահանջվել՝ Գազայի հատվածից հարձակման ենթարկվող տարածքները պաշտպանելու նպատակով այնտեղ ուժեր տեղակայելու համար, գրել է Haaretz-ը։

«ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հանկարծակի է բերել անվտանգության մարմիններին։ Իսրայելը ներխուժման մասին հետախուզական տվյալներ ու նախազգուշացում չի ստացել, իսկ երբ հարձակումն սկսվել է, տեղում բավարար ուժեր չեն եղել»,- գրել է պարբերականը։

Հրապարակման համաձայն՝ ռազմական գործողություններն սկսվելուց հետո էլ Իսրայելի զինուժից երկար ժամանակ է պահանջվել՝ տեղի ունեցածի իրական մասշտաները գիտակցելու և գնահատելու համար։ Մեկ այլ կարևոր գործոն էլ, որն իր հերթին է ազդել իրադարձությունների բացասական զարգացման վրա, զորքերի տեղափոխումը ոչ պատշաճ ձևով կազմակերպելն է եղել։

«Ժամեր շարունակ զինվորականները սպասել են, որ մեքենաներով տեղափոխվեն Գազայի հատված ու միանան իրենց ստորաբաժանումներին։ Շատ դեպքերում նրանք տեղափոխման համար դիմել են ծանոթներին, հարազատներին ու ընկերներին, որպեսզի նրանց միջոցով հասնեն այնտեղ»,- գրել է Haaretz-ը։

  • Կիսվել: