չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշեր

Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշեր

Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն, Axios-ին հայտնել են իսրայելական և ամերիկյան հինգ աղբյուրներ:

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

 

Դրանից հետո Իսրայելի կառավարությունը քննարկում է Իրանին պատասխան հարվածներ հասցնելու հարցը։

 

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Իրանցիները ձախողվել են իրենց հարձակման մեջ և չեն կարողանա զսպել Իսրայելին։

  • Կիսվել: