շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսրայելը մինչ օրս չի թույլատրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին մուտք գործել երկիր, Գազա և Արևմտյան ափ. Շամդասանի

Իսրայելը մինչ օրս չի թույլատրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին մուտք գործել երկիր, Գազա և Արևմտյան ափ. Շամդասանի

Իսրայելը մինչ օրս չի թույլատրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին մուտք գործել երկիր, Գազա և Արևմտյան ափ, ինչը նախատեսված էր Մերձավոր Արևելք կատարած նրա հնգօրյա այցի ընթացքում։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:

«Նման այցը շատ կարևոր է այս հակամարտության ընթացքում հնչած բազմաթիվ մեղադրանքների անկախ ստուգման համար: Դա կօգներ պայքարել ապատեղեկատվության դեմ»,-նշել է նա:

  • Կիսվել: