երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Իսրայելը հայտարարել է՝  կապված չէ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագրով և կշարունակի ռազմական գործողությունները տարածաշրջանում

Իսրայելը հայտարարել է՝ կապված չէ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագրով և կշարունակի ռազմական գործողությունները տարածաշրջանում

Իսրայելը կապված չէ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրով և կշարունակի ռազմական գործողությունները տարածաշրջանի երկրներում։ Դրա մասին Channel 7-ի եթերում հայտարարել է Իսրայելի գիտության նախարար և քաղաքական ու անվտանգության հարցերով կաբինետի անդամ Գիլա Գամլիելը։

«Մենք համաձայնագրի կողմ չենք, և մեր տեսանկյունից մենք կշարունակենք գործողությունները մինչև նպատակին հասնելը՝ «Հըզբոլլահի» զինաթափումը»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Լիբանանի տարածքի մի մասի նկատմամբ և թույլ չի տա բնակիչների վերադարձը այն շրջաններ, որոնք գտնվում են իսրայելական բանակի վերահսկողության տակ։

Գամլիելը հայտարարել է, որ իսրայելական ուժերը «խորապես ամրապնդվել են Լիբանանում» և մտադիր չեն զորքերի դուրսբերում այն շրջաններից, որոնք հասնում են մինչև Լիտանի գետը և Բոֆոր ամրոցի շրջանը, որտեղ, ըստ նրա, Իսրայելի բանակը «գործողությունների լիակատար ազատություն» է պահպանում:

Նա միաժամանակ հավելել է, որ Իսրայելը թույլ չի տա բնակչության վերադարձն այդ գոտիներ մինչև «Հեզբոլլահի» զինաթափումը՝ դա համարելով անհրաժեշտություն երկրի հյուսիսային շրջանների անվտանգության համար։

Բացի դրանից, Գամլիելը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իբր «ժամանակ է ձգում»՝ դա կապելով միջազգային իրադարձությունների և ԱՄՆ ներքին քաղաքական օրակարգի հետ։

  • Կիսվել: