երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և «Ջիհադ»-ի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և «Ջիհադ»-ի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին և «Ջիհադ»-ին պատկանող ռազմական օբյեկտներին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորող բանկին, հայտնել են զինվորականները:

«Գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են ՀԱՄԱՍ և «Ջիհադ» ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ռազմական օբյեկտների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը չի նշել բանկի անունը, որը նույնպես հարված է հասցվել:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է լայնածավալ հրթիռակոծության Գազայի հատվածից՝ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Բացի դրանից, զանգվածային հրթիռային հարձակումներից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են հրեական պետության հարավում գտնվող սահմանային շրջաններ։Ի պատասխան՝ Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) սկսել է «Երկաթե սուր» գործողությունը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ։ Հարձակումից մի քանի օրվա ընթացքում զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել ավիահարվածներ հասցնել գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է տարածքի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։

Յուրաքանչյուր կողմից խաղաղ բնակչության զոհերի թիվը գերազանցել է հազարը։ Վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ։

 

  • Կիսվել: